Պերմում դպրոցի վրա հարձակման հետևանքով հայուհի է վիրավորվել (տեսանյութ)
Հունվարի 15-ի առավոտյան Պերմի № 127 դպրոցի աշակերտների վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորների թվում է նաև 4-րդ դասարանի աշակերտուհի, 2007 թվականին ծնված Մենուլա Աբրոյանը, հայտնում է rusarminfo.ru-ն՝ վկայակոչելով ВКонтакте-ում «Мой город-Пермь» էջը, որը հրապարակել է վիրավորների ցանկը:
Նշվում է, որ վիրավորներն այժմ տեղի հիվանդանոցում են:
Պերմի դպրոցում դանակահարությունը տեղի է ունեցել դանակով զինված երկու դեռահասների կռվից հետո, որոնց փորձել են բաժանել ուսուցիչները և մյուս աշակերտները: Ընդհանուր առմամբ, վիրավորվել է 12 աշակերտ և ուսուցիչը: Երկուսը՝ ուսուցիչը և 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են:
Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ մահափորձի մասին հոդվածով: Անցկացվում է հետաքննություն:
Հարձակվողները ձերբակալվել են: