Գեղեցկության մրցույթի ժամանակ այրվել են մասնակցի «փետուրները» (Տեսանյութ)
Սալվադորում անցկացված գեղեցկության մրցույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հերթական գեղեցկուհին բեմ է դուրս եկել հսկա փետուրներով գլխազարդով, սակայն դեմում կանգնած տղամարդու ձեռքի ջահը փչացրել է ամեն ինչ: Փետուրներից մեկը բռնկվել է, գլխազարդն ամբողջությամբ այրվել է: Կրակը հաջողվել է մարել առանց գեղեցկուհուն վնասվածքներ պատճառելու: