Լիբանանցիները վրդովվել են Հրաշք կնոջ զգեստից
Լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի հագուստով իսրայելցի դերասանուհի Գալ Գադոտի լուսանկարը սոցիալական ցանցերում իսկական խառնաշփոթ է առաջացրել: Գադոտի լուսանկարը հետագայում հեռացվել է Սաաբի Instagram-ի էջից, հաղորդում է BBC-ն:
Տեսականորեն Իսրայելն ու Լիբանանը 1948 թվականից պատերազմում են, եւ Լիբանանը շարունակում է բոյկոտել իր հարավային հարեւանին:
«Ես սիրում եւ հարգում եմ Էլի Սաաբին, բայց եթե անկեղծ խոսենք, նա գո՞հ է, որ իր ստեղծած զգեստը իսրայելցի դերասանուհի է կրել», - Twitter-ի իր էջում գրել է լիբանանցի լրագրող Հեբա Բիթարը:
Հրաշք կնոջ դերակատար դերասանուհին ներկայացել է Սաաբի երկնագույն զգեստով: