Տաջիկստանում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Տաջիկստանում՝ Դուշանբեից 110 կմ հեռավորության վրա, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ուրբաթ օրը հայտնում է հանրապետության Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը:
«Տաջիկստանում առավոտյան ժամը 8.40-ին երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկոնտրոնում ցնցումների ուժը կազմել է 5 միավոր», - նշել են ծառայությունում, փոխանցում է «ՏաջիկաՏԱ»-ն:
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 110 կմ հյուսիս-արեւելք՝ Ռաշտի հովիտի տարածքում, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 51 կմ խորության վրա: