2017 թվականին պարենային ապրանքների գները 8 տոկոսով աճել են
Չնայած դեկտեմբերին համաշխարհային պարենային գների անկմանը՝ ընդհանուր առմամբ 2017 թվականին դրանք աճել են: Այս եզրակացությանն են եկել ՊԳԿ փորձագետները (ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն):
Տարվա վերջին ամիսներին հիմնական պարենային զամբյուղի միջազգային գները նվազել են 3,3 տոկոսով`հիմնականում կաթնամթերքի գների գրեթե 10 տոկոսով նվազելու հաշվին:
Այնուամենայնիվ, անցյալ տարվա ընթացքում, 2016 թվականի համեմատ, միջին գները աճել են 8.2 տոկոսով եւ հասել են վերջին չորս տարիների ամենաբարձր միջին տարեկան ցուցանիշին: