Եգիպտոսում հնէաբանները փարավոնների հնագույն «գրասենյակն» են գտել
Ամերիկացի եւ եգիպտացի հնէաբանները Բեխդետի՝ Հարավային թագավորության մայրաքաղաքի տարածքում գտել են փարավոնների հնագույն «գրասենյակը», որտեղ պահվել են գանձեր եւ աշխատել են Հին Եգիպտոսի հինգերորդ դինաստիայի շրջանի պաշտոնատար անձինք, հայտնել է Եգիպտոսի Հնությունների գործերով նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս համալիրը, ինչպես նշում է Մոստաֆա Վազիրին՝ Հնությունների Բարձրագույն խորհրդի ներկայիս ղեկավարը, ներկայումս Բեխդետում քաղաքակրթության գոյության ամենահին հետքն է եւ այն նրա հիմնադրման ժամանակը մի քանի դար հետ է տանում:
Սկզբում բնակավայրը չի գրավել հնագետների ուշադրությունը, քանի որ հելլենիստական ժամանակաշրջանում նրա կողքին կառուցվել է Գորա հոյակապ տաճարը, որը մինչ օրս գոյատեւել է գրեթե իր սկզբնական ձեւով:
Միայն 20-րդ դարի կեսերին գիտնականները հայտնաբերեցին, որ այս պաշտամունքային շենքի կողքին թաքնվում է մի ամբողջ հին եգիպտական քաղաք, որը պահպանել է գրեթե երեք հազար տարվա հնագույն քաղաքակրթության շարունակական պատմությունը: