Թուրքիան 2017–ին տուրիզմից 26 մլրդ դոլար եկամուտ է ստացել
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը տուրիզմի ոլորտից տվյալներ է ներկայացրել լրագրողներին։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ 2017 թվականին Թուրքիա է այցելել 32.4 միլիոն զբոսաշրջիկ։
Նուման Քուրթուլմուշը շեշտել է, թե 2017–ին Թուրքիան տուրիզմից ստացել է 26 մլրդ դոլար եկամուտ։
Նախարարը նշել է, թե 2023–ին նախատեսում են Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 50 մլն–ի։