Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ դեսպանի սպանության ենթադրյալ կազմակերպիչը
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կարող էր առանցքային դեր խաղացած լինել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կազմակերպելու գործում:
Ինչպես հաղորդվում է‚ կասկածյալն իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության կազմում է ներառված (FETO): Կազմակերպությանն հետ ունեցած կապերի պատճառով նրան պետական ծառայությունից հանել են:
Նրան որոշ ժամանակով ձերբակալել էին‚ սակայն հետագայում ազատ էին արձակել:
Նշվում է‚ որ ձերբակալվածն օգտվում էր «ByLock» ծրագրից‚ որի օգնությամբ‚ թուրքական իշխանությունների տվյալներով‚ FETO-ի անդամները ծածկագրված հաղորդագրություններ են փոխանակում:
Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: