Թուրքիայում ուսուցիչը դասաժամին զուգարան գնալ ցանկացողներին սպառնացել է դանակով
Ստամբուլի Բաշաքշեհիրի շրջանի դպրոցներից մեկում սկանդալային դեպք է տեղի ունեցել։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Մուսթաֆա Էրդողանի անվան դպրոցի մի խումբ աշակերտներ ծնողների ուղեկցությամբ դիմել են ոստիկանություն՝ պնդելով, որ թուրքերենի ուսուցիչ Ռ.Ջ.–ն իրենց սպառնացել է դանակով։
Աշակերտները պնդել են, թե դասաժամի ընթացքում երբ ցանկացել են զուգարան գնալ, թուրքերենի ուսուցիչն իրենց արգելել է՝ սպառնալով դանակով։
Դեպքի հետ կապված քննություն է սկսվել։