Ճվճվ Արոյի կրտսեր որդին, որը մեղադրվում է խուլիգանության մեջ, հայտնաբերվեց միայն երկու ոստիկանի մահվանից հետո
Երեւանում այսօր հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի կրստեր որդին՝ հետախուզման մեջ գտնվող Սերժ Վարդանյանը: Այս տեղեկությունը հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվեց երեկ, երբ նրա ավագ եղբոր՝ Սարգիս Վարդանյանի եւ ՃՈ մեքենայի բախման հետեւանքով երկու ոստիկան մահացավ: Նա ամիսներ առաջ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն իրավապահ մարմինները նպատակահարմար չէին համարել նրան հայտնաբերել եւ ձերբակալել։