Սերժ Սարգսյանը թեթև մրսածություն է ունեցել և գտնվել տանը. Նախագահի մամուլի քարտուղար
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հերքում է տեղեկությունը, թե Ամանորին վատացել է Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, և այս ընթացքում գտնվել է տանը»,- Tert.am-ին հայտնեց ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը:
«Ժամանակ» օրաթերթը, անդրադառնալով հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին և հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին Սերժ Սարգսյանի բացակայությանը, գրել էր, թե Նախագահն այդ արարողություններին չի մասնակցել, քանի որ ինքնազգացողության վատացման պատճառով հոսպիտալացվել է։