Երևանում ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած ոստիկանը եւս մահացել է
Երկուշաբթի վաղ առավոտյան Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած երկրորդ ոստիկանը՝ Խ. Գասպարյանը, նույնպես մահացել է։
Վթարի ժամանակ տեղում մահացել է ոստիկանության աշխատակից Ա. Դավթյանը, Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենային բախվելուց հետո «ԲՄՎX6» մակնիշի մեքենայի վարորդը հեռացել էր տարածքից։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը արդեն ձերբակալվել է։
Ավելացնենք, որ ձերբակալված Սաքուլիկը նախկինում եւս բազմաթիվ ավտովթարների հեղինակ է: դեռ այս տարվա մարտին լրագրող Շամշյանը հենվելով ոստիկանների տեղեկությունների վրա պնդում էր, որ նրա գործողությունների հետեւանքով առնվազն 27 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Top-News.am