1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 հուլիսի 2018թ., 00:00
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով Ֆրանսիան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն Վրաստանի խորհրդարանը վստահության քվե տվեց փոփոխված կառավարությանը Թրամփը Մեյին խորհուրդ է տվել դատի տալ Եվրամիությանը ՀՀԿ-ն եւս Երեւանում ցանկանում է արտահերթ ընտրություններ անցկացնել Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են ոչ թե Արցախի, այլ Սիրիայի հարցը Ֆրանսիա-Խորվաթիա՝ ժամը 19-ին (հավաքականների կազմերը) Երևանում սեռական բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է Մի՞թե միայն Մալիշկայի գյուղապետն է ընտրակաշառք բաժանել Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «Ելքը» որոշել է Երեւանում արտահերթ ընտրությունների գնալ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ Արթուր Աղաբեկյան. «Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան» «Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ստեղծում է անվտանգային շերտ, որը չեն կարող ճեղքել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան. Ստանիսլավ Տարասով Բելգիան երրորդն է, իսկ Անգլիան՝ չորրորդը Կաթողիկոսի ճանապարհը մի կերպ բացվեց Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում, իսկ իրավապահները լռում են Ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի հուլիսի 15-ին Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին «Սպայկա»-ն պետբյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ. հարուցվել է քրեական գործ Կայացել է Հայաստանի Գավաթի 2018/19 խաղարկության վիճակահանությունը ՍԱՍ-ը՝ արաբների տեսադաշտում. Արտակ Սարգսյանը կվաճառի՞ սուպերմարկետների ցանցը Պարտքի համար մի ամբողջ ընտանիք պատանդ էին վերցրել Զբոսանք, խաղեր, հանդիպումներ. Մելանյա Թրամփը լավ ժամանակ է անցկացրել Թերեզա Մեյի ամուսնու հետ (լուսանկարներ, տեսանյութ) Աշխարհի ոսկու պաշարները սպառվում են «Ռեալի» պաշտոնական հայտարարությունը Նեյմարի վերաբերյալ Արարատ Միրզոյանը, որ դեմ էր 1-ին փոխվարչապետի ինստիտուտին, այժմ այդ «բարիքներից» է օգտվում Բաքվում բախտագուշակ խաբեբաները կողոպտել են քաղաքացիներին ՝ «ոգիների համար հյուրասիրություն կազմակերպելու» պատրվակով Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գումար է հայտարարագրել. 4 անշարժ գույք ունի Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը, «Մետաքսկոմբինատում» եւ Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում Աշտարակի քաղաքապետի Lexus-ը տեղափոխել են «գաի պլաշչադկա» Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը եւ լքել Հայաստանը Սամ­վել Ալեք­սա­նյա­նը բարձ­րաց­նում է գնե­րը Ինչպես է իտալացին հատուցել կնոջը դավաճանելու փորձի համար Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգեւավճարների զգալի մասը Ուկրաինացի քաղաքական գործիչը հարձակվել է իրեն դիտողություն արած կնոջ վրա ՊՆ-ն ուսումնասիրում է ծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերը Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա Իրականացել է Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը Զանգվածային անկարգություններ եւ ձերբակալություններ Ադրբեջանում Սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում «Adidas»-ն արդեն 45 մլն եվրո է աշխատել Ռոնալդուի Յուվենթուս տեղափոխվելուց Կոչ ենք անում զերծ մնալ բժկական կենտրոնը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելու ցանկությունից Զարուհի Փոստանջյանը պաշտոնապես առաջադրվեց Երեւանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ոտքերի վրա հազիվ կանգնող Յունկերը գրեթե ընկել է Պորոշենկոյի վրա Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն կզարգացնի հարաբերություններն Արեւմուտքի հետ. Փաշինյան Մոդրիչ. Շնորհակալ եմ Ռոնալդուին Ադրբեջանում սպանել են ՆԳՆ գնդապետների հաշվեհարդարին մասնակցածներից մեկին Իլյումժինովը հեռացվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից ԱԺ-ում 4 քաղաքական ուժերը քննարկում են ընտրական օրենսգրքի փոփոխությունները Բիթքոինը վաճառվում է 6.3 հազար դոլար նիշից ցածր Արգենտինան Ռուսաստանին խնդրել է ձերբակալել և արտահանձնել Իրանի ԱԳ նախկին նախարարին Թրամփը վստահ է՝ տնտեսական «ցավը» կստիպի Իրանին ԱՄՆ-ի հետ գործարքի գնալ Քաղաքացին կամավոր մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնել Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին Ջասթին Թրյուդոյին բուռն քննադատության են ենթարկել՝ Բելգիայի վարչապետի կնոջը համբուրելու համար (տեսանյութ) Ահա թե ինչով է զբաղվել Չեխիայում Հայաստանի դեսպանը Փոխել անհատին, թե՞ համակարգը ՀՀ-ում ՃՏՊ-ների քանակն ավելացել է գրեթե 2 անգամ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները կրկին դիմել են սադրիչ գործողությունների Գիտնականները հայտնել են ուրբաթ գերլուսնի կողմից Արեւի խավարման մասին ՀՀԿ-ում աշնանը հետաքրքիր վերափոխումներ կլինեն Չարաշահում եւ հավելագրում չի եղել՝ որ կողմից էլ նայես. Արա Մինասյան Ի վերջո ո՞վ կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին Սամվել Ալեքսանյանը շաքարավազի շուկայում մնում է գերիշխող Առողջապահության նախարարը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ գտնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Սպիտակի քաղաքապետի ունեցվածքը. Նա ունի 9 անշարժ գույք եւ գնել է նոր առանձնատուն Ե՞րբ Փաշինյանը կլուծարի Երեւանի ավագանին Նախարարն առաջարկել է ուռուցքաբանության կենտրոնը տալ Լֆիկ Սամոյի կառավարմանը Չավուշօղլուն Բրյուսելում Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետ ընտրվելու կապակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին խոսակցություն չկա Մակրոնը, Պորոշենկոն և Ցիպրասը Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ Նիկոլ Փաշինյան. «ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով» Ռուսաստանը պատրաստվում է ներդրումներ իրականացնել Իրանի էներգետիկ ոլորտում Ալեքսիս Օհանյանի մանկության լուսանկարն ու հուզիչ պատմությունն իր հոր մասին Օրվա կադրը. Երեւանյան շոգից տանջվող շունը
Հարցում

Սաքուլիկներ, որոնք կյանքեր են խլում

Հունվարի 8-ին, 04:13-ին Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Միանգամից շեշտենք, որ սա սովորական կամ շարքային ՃՏՊ չէ, ոչ միայն այն պատճառով, որ կա զոհ, այլ նաեւ այն պատճառով, որ սարսափելի վթարի մեղավորը BMW X 6-ի վարորդն է՝ «Ճվճըվ Արոյի» որդի «Սաքուլիկը»՝ Սարգիս Վարդանյանը:

Toyota-ին բախվելուց հետո Սաքուլիկի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին եւ հայտնվել մայթին, որից հետո նա դիմել փախուստի:

Հիմա ուշադրություն դարձնենք այն տեղեկությանը, ըստ որի BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական եւ ռուսական, իսկ այդ պահին մեքենայի վրա եղել են տրանզիտ համարանիշներ:

Սա ի՞նչ է նշանակում: Ո՞վ է Սաքուլիկը, որի մոտ այդքան համարանիշներ կան, այդ թվում եւ օտար պետության: Ինչո՞վ են զբաղված մեր իրավապահ մարմինները: Ինչո՞ւ նրանք հարկ եղած զգոնությունը չեն ցուցաբերել մի անձի նկատմամբ, որը Հայաստանում, հավանաբար, ամենից հաճախ է հայտնվում քրեական խրոնիկայում:

Հատուկ ընդգծենք, որ Սաքուլիկի գործողությունների արդյունքում զոհվածը եւ վիրավորը ծառայության մեջ են եղել: Նրանք ՃՈ 1-ին սպայական գումարտակից էին:

Վստահաբար կարող ենք պնդել, որ այս ողբերգությունը հաստատ չէր լինի, եթե Սաքուլիկ կոչվածը վաղուց արդեն զրկված լիներ ազատությունից: Հիմա նա, իբր ինքնակամ, ներկայացել է ոստիկանություն: Եւ կրկին Երեւանում համառ լուրեր են շրջանառվում, որ նրան վաղ թե ուշ բաց են թողնելու, ինչպես միշտ է լինում:

Այս նույն Սաքուլիկը 2017-ի մարտի վերջերին բերման էր ենթարկվել եւ կրկին ազատ արջակվել: Այն ժամանակ ավտոտեսուչներից ճողոպրելիս նա վնասել էր մի քանի ավտոմեքենա:

Դեռ այն ժամանակ Գագիկ Շամշյանը հենվելով ոստիկանների տեղեկությունների վրա պնդում էր, որ «Ճվճվ Արոյի» որդի Սաքուլիկի մասնակցությամբ ճտպ-ների հետեւանքով տուժածների թիվը հասնում է 27-ի:

«Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, իմանալով, որ վնասազերծվածը Ճվճվ Արոյի անուղղելի զավակն է, ասում էին. «Ոստիկանությունը բռնում ա, քննչական էլ քննում, գործն ուղարկում ա դատարան, դատարանն էլ մի հատ մուրճի հարվածով այդ լածիրակին ազատ ա արձակում, ով, փոխարենը՝ ուղղվի, ավելի ա կատաղում ու ընկնում խեղճ ժողովրդի ջանին: Դրա նմաններին պետք է երկար ժամանակ կտրեն հասարակությունից, որ իմանա՝ ինչ է օրենքը: Հույսը դրել է իրեն գազի մագնատ համարող պապու վրա, բաց կգա էն ժամանակը, որ սրա նման անդաստիարակը կիմանա, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտում»,- գրել էր Շամշյանը դեռ մարտին:

Հասարակ, համեստ, օրինապաշտ քաղաքացիները տուգանվում են ամենաննշան խախտումների համար: Տուգանվում են հաճախ այնպիսի դեպքերում, երբ կարելի է չտուգանել: Տուգանում են, մտավորականներին, բանվորներին, բժիշկներին, ուսուցիչներին, դասախոսներին, իսկ ահա սաքուլիկները կարող են ամենազազրելի խախտումները թույլ տալ, դառնալ ողբերգության պատճառ, բայց մնալ ազատության մեջ:

Կարծում ենք ժամանակն է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների մեջ խոսի թասիբը, պատվախնդրությունը: Սաքուլիկի նմանը այլեւս չպետք է ազատության մեջ լինի:

Հասարակությունը ոստիկաններից սպասում է հստակ եւ վճռական գործողությունների, որից հետո մեր երկիրը կազատվի սաքուլիկներից, որոնք արդեն իրենց անպատիժ են զգում:

Պետք է գիտակցենք, որ եթե հանկարծ Սաքուլիկը այս ողբերգությունից հետո հայտնվի ազատության մեջ, ապա իրավիճակը երկրում կդառնա էլ ավելի քաոսային: Առանց այն էլ վերջին շրջանում հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են ռուսական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները, մեղմ ասած, ցինիկ պահվածք դրսեւորում: Նրանք անցնում են կարմիր լույսի տակով, դուրս են գալիս հանդիպակած երթեւեկելի գոտի, մտնում զբոսայգիներ, վազանց կատարում ամենավտանգավոր տեղերում:

Եթե Սաքուլիկը վաղը կամ մյուս օրը հայտնվի ազատության մեջ, ապա դա նշան կլինի մյուս սաքուլիկներին, որ այլեւս իրենց ամեն ինչ կարելի է՝ ամեն ինչ:

Հիմա հասարակությունը սպասում է, թե ինչ է լինելու: Շատերը թերահավատ են: Վստահ են, որ այս երիտասարդը, որին «գլխակեր են» համարում կրկին հայտնվելու է ազատության մեջ: Եւ հիմա ճիշտ ժամանակն է հասկանալու համար, թե մենք պետություն ունենք, թե այն պարտվել է սաքուլիկներին եւ նրանք այսուհետ գործելու են լիակատար անպատժելիության մեջ:

Մենք, սակայն դեռ հուսով ենք, որ իրավապահ համակարգում վերջապես կհաղթի պատվախնդրությունն ու թասիբը եւ սաքուլիկներն արմատախիլ կլինեն մեր երկրից: Հարցը շատ պարզ է՝ կամ պետությունը կանգնում է իր բարձրության վրա կամ սաքուլիկները խժռելու են այս երկիրը:

Գեղամ Նազարյան

Top-News.am

 

 

website by Sargssyan