Սովետանման ամեն ինչ դատապարտված է կործանման կամ ինչու ենք այսքան անտարբեր
Խորհրդային Միությունը փլուզվեց ոչ թե այն պատճառով, որ այդպես էին ուզում ամերիկացիները կամ գերմանացիները, չինացիները եւ ճապոնացիները, այլ քանի որ տնտեսական համակարգը, մեղմ ասած, հիմարություն էր:
Հսկայական ռեսուրսներով հարուստ սովետական երկիրը դիմացավ հազիվ յոթանասուն տարի: Թվում էր, թե այս փլուզումից շատերը համապատասխան հետեւություն կանեն եւ կհասկանան, որ ցանկացած սովետատիպ համակարգ դատապարտված է կործանման:
Մենք պետք է լավ հասկանանք, որ առանց մրցակցության, առանց տնտեսական ազատական համակարգի, առանց նոր տեխնոլոգիաների եւ գաղափարների ներդրման չի կարող առաջընթաց լինել: Լավագույն դեպքում կարող ենք մի քանի տարի ճահճալճացած համակարգ ունենալ եւ ուրիշ ոչինչ:
Հայաստանին նոր գաղափարներ, առողջ տնտեսական մրցակցություն, նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, բայց իրականություն այն է, որ մենք դարձել ենք անտարբեր, մենք երազում ենք սովետական երկրի մասին, մոռանալով, թե ինչ էր այն իրենից ներկայացնում եւ անգամ չենք ցանկանում հասկանալ, որ Նոր տարվա տոները կուշտ ուտելու եւ հատկապես խաշ ուտելու համար չեն:
Եթե այս հասարակ ճշմարտությունը չենք հասկանում, էլ ուր մնաց ընդունենք, որ սովետանման ամեն ինչ վաղ թե ուշ կործանվելու է:
Top-News.am