Դեժավյուն ուղեղի պաշտպանիչ մեխանիզմների հետեւանքով է առաջանում
Դեժավյուն ոչ այլ ինչ է, քան մարդու ուղեղի պաշտպանիչ մեխանիզմների հետեւանք, կարծում են բրիտանացի գիտնականները: Ըստ հետազոտողների՝ այդպիսով հիմնական օրգանն իրեն սխալներից պաշտպանում է, հաղորդում է Vistanews-ը:
Մի խումբ կամավորների օրինակով գիտնականները ապացուցել են, որ ուղեղի ճակատային հատվածները դասակարգում են հիշողությունները եւ իրադարձության եւ երեւակայության անահամատեղելիության դեպքում ազդանշան ուղարկում, որը խորհրդանշում է այս կամ այն երեւույթի անիրական լինելը:
Հենց այս երեւույթը ընդունված է դեժավյու անվանել: