Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնում է աշխարհին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընը ամանորյա ուղերձում հայտարարել է, թե միջուկային կոճակը մշտապես իր սեղանին է, որ ԱՄՆ-ին թույլ չտա պատերազմ սկսել:
Նա շեշտել է, թե միջուկային զենքը կօգտագործի միայն այն ժամանակ, երբ երկրի անվտանգությանը սպառնալիքներ հասցվեն: Քիմ Չեն Ընն ասել է, թե իր երկիրը խաղաղասեր եւ պատասխանատվության զգացում ունեցող միջուկային տերություն է:
Քիմ Չեն Ընը շեշտել է, թե ԱՄՆ-ի ամբողջ տարածքը հասանելի է Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռների համար: Նա ասել է, որ ոչ թե սպառնում է, այլ նշում այն ինչ կա:
Միաժամանակ հյուսիսկորեացի առաջնորդը հասկացրել է, թե իր երկիրը բաց է երկխոսության համար: Ավելին, նա ասել է, թե Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:
Top-News.am