Պուտինը ԿԸՀ է ներկայացրել ընտրություններում իր թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտոնապես գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Պուտինն ընտրություններին չի առաջադրվի «Եդինայա Ռոսսիա» կուսակցության կողմից: Նախօրեին նրա առաջադրման օգտին է քվեարկել 600-ից ավելի անդամ ունեցող նախաձեռնող խումբը, որին անդակցել են քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինը, լինելով անկուսակցական թեկնածու, պետք է ընտրողներից առնվազն 300.000 ստորագրություն հավաքի, որպեսզի որպես թեկնածու պաշտոնապես գրանցվելու իրավունք ստանա:
Ավելի վաղ ԿՀԸ-ն թույլ է տվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին նախընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով «կանաչ լույս» տալով նրա նախընտրական քարոզարշավին: