Հայուհին դատի է տվել Apple-ին եւ պահանջում է վճարել մոտ մեկ տրիլիոն դոլար
Քալիֆորնիայի բնակչուհի ազգությամբ հայ Վիոլետա Մայիլյանը դատական հայց է ներկայացրել Apple-ի դեմ ընկերության այն հայտարարության համար, որ iPhone-ի հին մոդելներն ավելի դանդաղ են աշխատելու:
Մայիլյանը պահանջում է ընկերությունից վճարել 999,999,999,000 դոլար՝ այսինքն գրեթե մեկ տրիլիոն դոլար, հաղորդում է Plenty Apple–ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Apple ընկերությունն ընդունել էր, որ դիտավորյալ դանդաղեցնում է iPhone-ի հին մոդելների աշխատանքի արագությունը։