Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը (Տեսանյութ)
Մեկնարկել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը: Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենց դաշինքի շտաբի պետն է լինելու Արմեն Մարտիրոսյանը¸ իսկ մամուլի խոսնակը՝ Արեգնազ Մանուկյանը:
Խոսելով երկրի անվտանգության մասին, Օհանյանն ասաց,.«Թիվ մեկ խնդիրն այսօր անվտանգույթունն է: Մեր պետությունը գտնվում է Հարավային Կովկասում, բարդ կոնֆլիկտներով լի մի տարածաշրջանում, և մենք դրա մասին մեկ վարկյան անգամ մոռանալու իարվունք չունենք: Եթե անվտանգությունը լիակատար չէ, ինչ որ բան սպառնում է, ապա մյուս հարցերը որքան էլ կարևոր լինեն պետք է դիտարկվեն հենց այդ շրջանակներում՝ պետության անվտանգության համատեքստում: Խոսելով անվտանգության մասին, ուզում եմ հատուկ ընդգծել, որ միայն բանակը չէ, միայն զինված ուժերը չեն, որ անվտանգության հիմքն են կազմում», - ասաց Սեյրան Օհանյանը
Նախարարը նկատեց, որ վերջին տարիներին զգալի բարձրացել է ՀՀ Բանակի մարտունակությունը: