Ղարաբաղյան հակամարտության լուծման պահը հասունացել է. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը Բաքվում անցկացվող «Տարածաշրջանի ապագան. աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու հեռանկարները» միջազգային սիմպոզիումի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման պահը հասունացել է, գրում է ԱՊԱ գործակալությունը։
«Այդ խնդիրը պետք է լուծվի»,- ասել է թուրք դեսպանը՝ հավելելով, որ «Ադրբեջանի նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի»։
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ «Թուրքիան միշտ աջակցել է և կաջակցի Ադրբեջանին այս հարցում»։
Օրերս էլ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նոր հանդիպումը, հավանաբար, կկայանա հունվարի կեսին։