Ժիրինովսկին գրանցվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը առաջինն է, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) փաստաթղթեր է ներկայացրել՝ որպես ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին ԼԴԿ-ի լիազոր ներկայացուցիչներին եւ Վլադիմիր Ժիրինովսկու՝ ֆինանսական հարցերով լիազորված ներկայացուցիչներին, ինչպես նաեւ թույլ է տվել վերջինիս հատուկ ընտրական հաշիվ բացել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, այդ որոշումն ընդունվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին: Սա նշանակում է, որ Ժիրինովսկին, որը ԼԴԿ-ի կողմից առաջադրվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, կարող է սկսել ընտրական հիմնադրամ ձեւավորել: Հիմնադրամի ձեւավորումը թույլ կտա թեկնածուին քարոզչություն իրականացնել եւ վճարել քարոզչական նյութերի համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները պաշտոնապես նշանակվել են 2018 թվականի մարտի 18-ին, նախընտրական արշավը սկսվել է դեկտեմբերի 18-ից: