Գիտանականնեը վերջապես պարզել են, թե ինչու Մարսի վրա կյանք չկա
Օքսֆորդի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Մարսն անբնակ է դարձել, քանի որ մոլորակի մակերեւույթից ջուրն անցել է կեղեւի խորքերը: Գիտնականների նոր հետազոտություններն ուղղված են այն բանի հայտնաբերմանը, թե արդյոք Մարսի վրա կյանքն ընդհանրապես հնարավոր է, հայտնում է The Independent-ը:
Մոտ 3 մլրդ տարի առաջ կարմիր մոլորակը ջրով էր ծածկված այնպես, ինչպես Երկիրը: Բայց հիմա Մարսն անապատներով է պատված, նրա մակերեւույթին երաշտն է թագավորում, եւ մարսաբնակների գոյությունը հնարավոր է միայն գիտական ֆանտաստիկայում:
Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ Մարսի վրա դեռեւս ջուրը կա, սակայն շատ մեծ խորություններում: Այս մասին են վկայում լեռնային կեղեւի քիմիական ռեակցիաները, որոնք փոխել են դրանց հանքաբանությունը եւ բնակության համար անհնարին դարձրել: Գիտնականները նաեւ պարզել են, որ մարսյան լեռները տարբերվում են Երկրի լեռներից այն բանով, որ 25 տոկոսով ավելի շատ են ջուր պահպանում՝ համարվելով մոլորակի խորքում ջրի փոխադրողը:
Ինչպես հայտարարել է գիտնական-հետազոտողներից դոկտոր Ուեյդը, «շատ կարեւոր է լեռների քիմիական բաղադրության հետազոտումը, որոնք կարողանում են ջուրը պահել, այն նպատակով, որ պարզենք մյուս մոլորակների շրջակա միջավայրի վրա հնարավոր ներգործությունը, որոնց մակերեւույթի բաղադրությունը դեռես չի հետազոտվել»: