Գյուղմթերք արտադրողները գյուղացիներին պարտք են 1.5 միլիարդ դրամ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գյուղմթերք արտադրող ընկերությունների պարտքը գյուղացիներին ընդհանուր առմամբ կազմում է մոտ 1.5 միլիարդ դրամ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ըստ նախարարի, ելնելով վերամշակող գործարաններում «ճգնաժամային իրավիճակից», հնարավոր չէ այդ պարտքերը փակել անմիջապես: Առաքելյանը հավաստիացրել է, որ արդեն կազմվել է պարտքերի մարման ժամանակացույց:
Իսկ մասնավորապես «Վինար» ընկերության պահեստում առկա 12 հազար դեկալիտր սպիրտը դատախազության կողմից կապարակնքվել է, եւ մի քանի օր է տրվել այն իրացնելու եւ պարտքերը մարելու համար»: