Ադրբեջանին զրկեցին 1.5 մլրդ եվրո վարկից
Եվրոպական ներդրումային բանկը հետաձգեց Անդրադրիատիկ գազատարի նախագիծն իրականացնելու համար Ադրբեջանին 1.5 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մասին որոշումը, հայտնում է Euractiv-ը: Բանկի ղեկավարությանն «ավելի շատ ժամանակ է պետք նախագծի հետ ծանոթանալու համար»:
Վարկի տրամադրման կամ այն մերժելու մասին որոշումը կկայացվի ոչ շուտ, քան 2018 թվականի փետրվար ամիսը:
Վարկի տրամադրումը տարբեր պատճառներով հայտնվել է հարցականի տակ:
2017 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ Հարավային գազային միջանցքի նախագիծը, մասնավորապես, նրա բաղկացուցիչ մասերից մեկը` Անդրանատոլիական գազատարը, արդեն «իրողություն է» և չի կարող կասեցվել: