Սոչիի երկնքում ասուպ է պայթել (տեսանյութ)
Երկնային մարմինը, որի անկմանն ուրբաթ ականատես էին եղել Սոչիի և հարակից շրջանների բնակիչները, չափսերով համապատասխանում էր ֆուտբոլի գնդակին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կուբանի համալսարանի աստղադիտարանի ղեկավար Ալեքսանդր Իվանովին, ասուպն այրվել է 20 կմ բարձրության վրա գտնվելով:
Ուրբաթ ցերեկը սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել, որ Սոչիի շրջակայքում երկնաքար է ընկել: Օգտատերերը նշում էին ուժեղ պայթյուն լսելու մասին: Շատերը տեսել էին, թե ինչպես է երկնքով անհայտ տեսակի օբյեկտ անցել:
Ինչպես մեկնաբանել է Իվանովը, դեկտեմբերի 4-17-ն ընկած ժամանակահատվածում Երկրի մոտով ասուպային հոսք է անցնում: