Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում մոտ մեկ ժամ մնալուց հետո
Օսլոյում Զերո անումով կատուն պատահաբար հայտնվել է լվացքի մեքենայի մեջ ու ողջ մնացել բրդի համար ռեժիմով, 30 աստիճան տաքությամբ ջրով 40 րոպե լվացքից հետո, հայտնում է NRK կայքը։
Կատուն աննկատ մտել էր լվացքի մեքենայի մեջ, երբ ընտանիքի հայրը բացել է մեքենան, որպեսզի այնտեղից հանի հագուստի մի մասը։ Իսկ երբ լվացքը վերջացել է, կատվին հայտնաբերել է 14-ամյա Յոակիմը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am