Ադրբեջանում կանանց սպանությունների թիվն աճում է
Ադրբեջանում տարեցտարի կանանց դրությունը վատթարանում է: Այս մասին հայտարարել է Հանուն ռացիոնալ զարգացման կանանց հասարակության ղեկավար Շահլա Իսմաիլը, հաղորդում է contact.az- ը:
«Եթե 2010-ին 91 կին էր սպանվել, ապա 2016-ին այդ ցուցանիշը հասավ 110-ի: Նույնը վերաբերում է կանանց նկատմամբ մահափորձերին: 2010 թվականին 74 մահափորձ է կատարվել, իսկ 2016 թվականին` 97: Հատկապես աճել է կանանց շրջանում ինքնասպանությունների թիվը: 2010 թվականին կատարվել է 89 ինքնասպանություն, իսկ 2016 թվականին՝ 121 ինքնասպանություն: Նաեւ ավելացել է ինքնասպանության փորձերի թիվը:
Կանանց սպանությունների մոտ 60 տոկոսը կատարում են իրենց զուգընկերները, ամուսիններ, 35 տոկոսը` ընտանիքի այլ տղամարդ անդամները: Կանանց սպանությունների միայն 5 տոկոսը իրականացվում է պատահական մարդկանց կողմից»,-ասել է նա: