ՍԱՊԾ-ը հրապարակել է վտանգավոր ճանաչված թռչնամսի խմբաքանակների ցանկը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել սպառողներին, որ թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված խախտումների հետ կապված հայտարարություն է տարածվել ոչ թե բոլոր, այլ ստորև նշված ապրանքանիշների բացառապես նշված ամսաթվերին արտադրված խմբաքանակների վերաբերյալ՝
սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 3500կգ,
սառեցված հավի անոսկոր ազդրամիս «SEARA» (լիստերիա)՝ արտադրված 24.04.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Էրիզ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 15000կգ,
սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնեա, լիստերիա)՝ արտադրված 03.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 242կգ,
սառեցված հավի կրծքամիս «Qualiko» (լիստերիա)՝ արտադրված 10.03.2017թ, արտադրող երկիրը` Ուկրաինա, ներմուծող` «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 2500կգ,
սառեցված հավի թևեր «Qualiko» (սալմոնելա)՝ արտադրված 29.06.2017թ, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 1000կգ,
սառեցված բրոյլեր հավ «Мироторг» (սալմոնելա)՝ արտադրված 22.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, ներմուծող՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 12354կգ:
Ծառայությունը տվել է կարգադրագրեր միայն վտանգավոր ճանաչված
խմբաքանակների իրացումը կասեցնելու, իրացմանցանցից հետ կանչելու
և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ: