Թուրքիայի բնակչության գրեթե 80 տոկոսը շարունակում է կողմ լինել ԵՄ անդամ դառնալուն
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Չնայած թուրք-եվրոպական հարաբերություններում առկա որոշակի լարվածությանը՝ Թուրքիայի բնակչության գրեթե 80 տոկոսը շարունակում է կողմ լինել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը, այս մասին է փաստում Թուրքիայում գործող «Տնտեսական զարգացման հիմնադրամի» կատարած վերջին հետազոտությունը:
Հիմնադրամի տնօրեն Այհան Զեյթինօղլուն նշել է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում երկրի 18 նահանգներում իրականացրած հարցումների ժամանակ ԵՄ-ին անդամակցությանը կողմ է արտահայտվել հարցվածների 78.9 տոկոսը: Հայտնի է, որ հարցմանը մասնակցել է 1.311 մարդ:
Հարցվածների 31,2 տոկոսը հավատում է, որ Թուրքիան կարող է ԵՄ անդամ դառնալ մոտ ապագայում, 68,8 տոկոսը չի կարծում, որ դա այդքան շուտ տեղի կունենա:
Հարցվածների մեծ մասը որպես ԵՄ անդամ դառնալու ցանկության հիմնական պատճառներ թվարկել են երկրի ժողովրդավարացումը, նյութական բարեկեցության մակարդակի բարելավումն ու ազատականացված վիզային ռեժիմը:
Չնայած այդ ամենին՝ որպես Թուրքիայի քաղաքական հիմնական դաշնակից հարցվածների մեծ մասը տեսնում է Ռուսաստանին: