Ռուսաաստանում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 18-ին
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Դաշնային խորհրդի անդամները սատարել են Ռուսաստանում նախագահական ընտրությունները 2018 թվականի մարտի 18-ին նշանակելու մասին որոշումը։ Կողմ է քվեարկել 160 սենատոր, հաղորդում է ՌԲԿ-ն։
Նախօրեին քվեարկությունը այդ օրը նշանակելու մասին որոշումը սատարել էր սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովը։
«Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն այս պահին հայտնել է 23 մարդ, եւ նրանց թիվը ամենայն հավանականությամբ, կավելանա»,-հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էլլա Պամֆիլովան, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ինքնառաջադրվող թեկնածուն պետք է հավաքի 300 հազար ստորագրություն, կուսակցական թեկնածուն` 100 հազար: Նախկինում պետք է 1-2 միլիոն ստորագրություն: Հիմա ավելի դյուրին է թեկնածու դառնալ»,-ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան:
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ հայտարարել էր ՌԴ նախագահի հաջորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին: Պամֆիլովան ասել է, որ Պուտինի հանդեպ ոչ մի ներողամտություն չի ցուցաբերվի, նրան աջակցություն հայտնողների ստորագրությունները հանձնաժողովը ուշադրությամբ կստուգի:
Նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են նաեւ, մասնավորապես, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին (ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ իրավունք չունի առաջադրվել դատվածության պատճառով), Քսենիա Սոբչակը, Գրիգորի Յավլինսկին, հաղորդավարուհի Եկատերինա Գորդոնը եւ գործարար Սերգեյ Պոլոնսկին։