Թուրքիայում թոռը սպանել է տատուն ու պապուն. դանակը սիրտը խրեցի, որ չտանջվի
Թուրքիայում տատուն եւ պապուն սպանած երիտասարդին սպառնում է ցմահ ազատազրկում։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Էդիռնե քաղաքում Օղուզհան Սելչուք անունով երիտասարդը վիճել է նույն տան մեջ ապրող տատու եւ պապու հետ, սակայն վեճը թեժանալուց հետո նա դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է նրանց։
Ոստիկանությունում Օղուզհան Սելչուքը նշել է, թե դանակով միանգամից պապու ու տատու սրտերին է հարվածել, որ նրանք շատ չտանջվեն ու հանգիստ մահանան։
Դատախազությունը Օղուզհանի համար ցմահ ազատազրկում է պահանջում։
NEWS.am