Թուրք դերասանին ծեծել են հենց բեմի վրա
Թուրքիայի Թոքաթ քաղաքի թատրոններից մեկում հենց բեմի վրա ծեծել են դերասանին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մի ներկայացման ժամանակ Ա.Ս.Յ. անունով դերասանը իր ներկայացման մի հատվածում խոսքով հանդես գալուց հետո փորձում է ուղղվել դեպի կուլիսներ։ Այդ ժամանակ կուլիսներից մի տղամարդ է դուրս գալիս եւ սկսում ծեծել դերասանին։
Թատրոնի աշխատակիցները արագ հասնում են ու հեռացնում ծեծող տղամարդուն։
Ծեծված դերասանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմել է ոստիկանություն։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել անձնական ինչ–որ խնդիրների պատճառով։