ՀՀ քաղաքացին փորձել է արգելված նուշ տեղափոխել Ռուսաստան
«Վերին Լարս» անցակետում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով փորձ է կատարել ավստրալական արտադրության արգելված նուշ տեղափոխել Ռուստաստանի Դաշնություն: Հիշեցնենք, որ 2014 թվականին այս երկրի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել, հայտնում է NEWS.ru-ն:
Արդյունքում, Հյուսիսային Օսեթիայի անցակետում 1360 կիլոգրամ նուշ է ոչնչացվել, իսկ տեղափոխող ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել: Օրինախախտը 50 հազար ռուբլի տուգանք կվճարի:
«Սա այն սակավ դեպքերից մեկն է, երբ վրաց-օսական սահմանով արգելված ապրանք են փորձել տեղափոխել. մեր ուղղությունը այդքան էլ գրավիչ չէ արգելված ապրանքների փոխադրման համար»,- ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածաշրջանային բաժանմունքի պետ Վալերի Գագիեւը: