1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 ապրիլի 2018թ., 00:00
Սերժ Սարգսյանը հրաժարվել է պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից Մոսկվան վստահ է, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով Հայաստանի նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին Էրդողանն անհանգիստ է եւ շտպաում է Ավստրիան խստացնում է պայմանները եւ վերցնում հեռախոսները ներգաղթյալներից (Տեսանյութ) Երեւանյան իրադարձությունները Euronews-ի no comment-ում Դեն Բիլզերյանը հսկայական կրիա է ցույց տվել Բերման ենթարկվածներից որոշներն ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ. ՄԻՊ Փաշինյանը երթն անցկացրել է ոչ այն երթուղով, որը նշել է իրազեկման մեջ. քաղաքապետարան Օլգա Բուզովան՝ Ֆիլիպ Կիրկորովի գրկում «Պորտուի» ֆուտբոլիստները մեկ գրոհի ժամանակ 3 անգամ հարվածել են դարպասաձողին Ես Թրամփին կոչ եմ անում ապրիլի 24-ի ելույթում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Էդ Ռոյս Երևանի քաղաքապետարան. իրազեկումներ են ներկայացվել միայն ապրիլի 13-18-ի համար Ոստիկանության բաժնի պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը. տեսանյութ Վարչապետը մամուլի քարտուղար, օգնականներ է նշանակել Ոստիկանություն․ «Խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները» Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի. ԱՆ Բելգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպում Բաքվում Ատոմ Էգոյան. Մենք Հայաստանում կլինեինք, եթե ցույցերը մեկ տարի առաջ լինեին Բերման ենթարկվածների թիվը հասել է 100-ի Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հարսանիքի համար կծախսվի 46 մլն դոլար Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները եւ կարող է վերականգնվել մինչեւ «Աթլետիկոյի» դեմ խաղը Միրիամը կրկին փայլեց կանադական «Ձայնում». մարզիչները և հանդիսատեսը հոտնկայս են վայելել նրա կատարումը Միանում ենք, ասում եք՝ PR-ի համար է, չենք գալիս՝ դավաճան ենք. մի՞թե այդքան կարևոր ենք ձեզ համար. Լուսինե Բադալյան Դանիայում «Հիտլերի սուզանավ» է հայտնաբերվել (տեսանյութ) Քեթի Փերիի տաբատը պատռվել է բեմի վրա (տեսանյութ) Արտաշատում թալանել են Մանկավարժական համալսարանի դասախոսի բնակարանը Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել իրավախախտումներ թույլ տվող անձանց Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով ԱՄՆ-ն կպատժի Թուրքիային Ռուսաստանից զենք գնելու համար Խորվաթիայում արագիլն ամեն տարի 14.000 կմ է անցնում՝ զուգընկերուհու մոտ վերադառնալու համար (Տեսանյութ, լուսանկարներ) Հնդկաստանում նախարարին ծաղրել են «հինավուրց համացանցի» մասին խոսելու համար Թուրքիայում մոտ 3 հազար զինվորական կազատվի աշխատանքից՝ Գյուլենի հետ կապերի համար Մի՛ սպասիր, սովորի՛ր հայերեն. չինացի դերասանը կոչ է արել սովորել հայերեն (տեսանյութ) Թրամփ. «Իմ պես կոշտ Մոսկվայի նկատմամբ ոչ ոք չի եղել» Ղրղըզստանի նախագահը լուծարեց կառավարությունը Ռուսաստանը կորցնում է իր տեղն աշխարհում Իսկ երեկոյան կառավարության նիստ է Դավիթն իրեն հերոս չի համարում Ոստիկանությունը «խնդրում է» լրագրողներին «հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն» Բերման ենթարկեցին եւ ազատ արձակեցին Չուզեց, թե՞ չկարողացավ Ծառուկյանը Դեթրոյթում վարորդը վթարից հետո մերկացել է եւ պարել փողոցում Նարեկ Սարգսյանը հարցերը լուծել է Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին. Ուղիղ միացում Երեւանի կենմտրոնից Դատախազությունում ուտուշ-խմուշ կլինի. Կհանդիպեն ոխերիմ բարեկամները Հնդկաստանի վարչապետը հորդորել է չքաղաքականացնել բռնաբարությունը Ռուսաստանում նախկին ոստիկանը եւ անբարոյականը հայերի որս են իրականացրել Բելառուսը մտադիր է Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հինգ բան, որ չպետք է անել ընտրյալի հետ վիճելիս Զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից. ՄԻՊ Պրահայի կենտրոնում կարգելվի հեծանվով տեղաշարժվել Իրանի Մեջլիսը հաստատեց «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել են ՌԴ-ում բժշկական օգնության տրամադրման ժամանակ ամեն տարի մոտ 100 հազար մարդ է մահանում Դոնալդ Թրամփը հաստատեց, որ ԿՀՎ-ի տնօրենը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Երևան, դու հրաշալի ես...Լապշինը Հայաստանում է Ադրբեջանը չի կարող օգտվել ՌԴ-ի կողմից Թուրքիային տրամադրվող C-400-ից. Իգոր Կորոտչենկո «Հարգելի՛ Էրդողան, ձեր մեջքի հետևում խաղեր են խաղում». Փայլան Թուրքիայում սննդային թունավորման հետևանքով 167 աշակերտ է հոսպիտալացվել Համաշխարհային լրատվամիջոցները՝ Հայաստանի իրավիճակի մասին Անկարայի սադրանքները ԵՄ անդամ երկրների նկատմամբ ազդում են Միության տարածաշրջանային անվտանգության վրա Սլովակիայի միջոցով չեխական զենքն ապօրինի տեղափոխվում է Ադրբեջան. չեխ լրագրողների բացահայտումը 15 մլն ֆունտ կիբերհարձակումների դեմ պայքարի համար Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները Ալինա Կաբաևան օգնում է Արմեն Ջիգարխանյանին Կրեմլը հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին. Պեսկով ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերն այցելում են Ոստիկանության բաժիններ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Վան Նայսում գտնվող հայկական եկեղեցին Երեւանի հիվանդանոցներում հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ երկրներին բոյկոտել ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Դեն Բիլզերյանի ստորջրյա վայելքներն իր ընկերուհու հետ Հավաքի կազմակերպիչները շարունակում են հակաիրավական գործողությունները․ ոստիկանություն ԵԱՀԿ դիտարկում շփման գծում Amazon-ի եւ Google-ի 18 ենթացանց է փակվել Ռուսաստանում Երկրագնդի բնակչության 95 տոկոսը վտանգավոր օդ է շնչում
Հարցում

Ադրբեջանական հատուկ ծառայությունների համար հայ լրտեսներ են ոչխարները եւ մարմնավաճառները. հետաքննություն

Ադրբեջանի ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը երեկ մեծածավալ նյութ էր հրապարակել լրտեսության կասկածանքով մի ամբողջ հետաքննության վերաբերյալ, ինչի համար առիթ էր հանդիսացել ոչխարների հոտը:

Ինչպես գրում է Meydan.tv-ին, հովիվը եւ նրա հոտը ներքաշվել են հետաքննության մեջ, որի ընթացքում Ադրբեջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մեղադրվել դավաճանության մեջ: Այս ամենի մասին լրատվամիջոցին պատմել է նախկին գերաժամկետային (պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո կամավոր զինծառայության մեջ մնացածներ) զինծառայողը:

Պարբերականը նաեւ հրապարակել է 2017 թվականի մայիսի 7-ին տարածված հայտարարությունը՝ ընդ որում նշելով, որ սույն փաստաթուղթը շփոթություն է առաջացրել երկրի ամբողջ բնակչության շրջանում. «Հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի Հանրապետության Ռազմական դատախազությունը պետական դավաճանության եւ այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն:

«Դատախազության, Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել, իրականացվում է նախաքննություն»,- ասվում է Գլխավոր դատախազության, Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ Պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ:

Արդյունքում պարզվել է, որ ժողովրդի եւ պետական դավաճանության ճանապարհին կանգնած թույլ կամքով զինծառայողները եւ այլ քաղաքացիական անձինք, ովքեր կորցրել են իրենց քաղաքացիական ոգին եւ հայրենիքի հետ կապը, ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության եւ պաշտպանունակության ներքաշվել են հակառակորդի լրտեսների հետ գաղտնի համագործակցության մեջ եւ տարբեր ժամանակահատվածներում նյութական շահերի համար ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն են փոխանցել կոնֆլիկտի հակառակ կողմին»:

Զինծառայողի խոսքերով՝ հետաքննության են ենթարկվել կամ ձերբակալվել մոտ 400 ադրբեջանցի զինծառայող եւ քաղաքացիական անձ այն բանի համար, որ նրանք իբր դավադրություն են կազմակերպել հայկական հետախուզական ծառայությունների հետ համատեղ: Նրանց մեղադրել են գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանցման համար գումար ստանալու մեջ, ինչը վտանգել է պետության անվտանգությունը:

42 անձի մասին ԶԼՄ-ներում հայտնված առաջին հրապարակումներից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրամայել է հեռացնել տեղի ունեցածի մասին բոլոր տեղեկությունները, բացառությամբ իշխանությունների հայտարարության:

Հովվի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել Աղդամի շրջանում՝ ադրբեջանական եւ ղարաբաղյան զորքերի շփման գծում: Զինծառայողը պատմել է, թե ինչպես է ամենը տեղի ունեցել. «Վաղ առավոտյան իմացանք, որ դիտորդական պահակակետում ինչ-որ մեկին ձերբակալել են: Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ, որը մեզ ասաց, որ ոչխար է արածեցնում: Մենք այդ մասին տեղեկացրեցինք հրամանատարին»:

Զինծառայողի խոսքերով՝ հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, ապա ասել զինվորներին հանգիստ թողնել հովիվին եւ մնացած ոչխարներին: Զինվորները սկսել են վիճել հրամանատարի հետ. նրանց կարծիքով՝ Հայաստանի կողմից դիտորդները կարող են տեսնել, թե որ ուղղությամբ են գնում ոչխարները, եւ իմանալ, որ այդ տարածքներում հակահետեւակային ականներ չկան: Նրանք հրամանատարին ասել են, որ վերջինս վտանգում է իր բոլոր զինվորներին:

…«Հակառակ կողմը (հայ զինվորները) մեզ հետեւում է այնպես, ինչպես մենք ենք հետեւում նրանց: Պարզ բան է. եթե ականներ կան, ապա կպայթեն կա՜մ ոչխարները, կա՜մ հովիվը: Հայերը հովվին չեն սպանի: Նրանք օգտակար տեղեկություն են ստանում հովվից եւ ոչխարներից: Հետախույզների համար սահմանում տեղի ունեցող յուրաքանչյուր բան լրացուցիչ տեղեկություն է պարունակում»:…

Թշնամու հետ համագործակցելու մեղադրանքները հասցրեցին հարեւան զորամասի հրամանատարներից մեկին, եւ շուտով հետաքննություն սկսվեց: Առաջին միջադեպից հետո այն զգալիորեն ընդլայնվեց. ձերբակալվեցին եւ հարցաքննվեցին հարյուրավոր զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Ոմանց ազատ արձակեցին, մյուսները դեռ սպասում են դավաճանության մեղադրանքով դատավարությանը:

«Սահմանին տեղակայված բոլոր զինծառայողները հարցաքննվել են, - պատմել է զինծառայողը, - Մեզ նույնպես նվաստացման էին ենթարկում՝ ստիպելով բուժզննում անցնել բռնաբարության կասկածանքով»: «Բոլորը կասկածում էին միմյանց՝ հրամանատարներին, զինվորներին եւ նույնիսկ իրենք իրենց, որովհետեւ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում: Մեզ հարցաքննում էին սեւ դիմակներով անձինք: Հրամանատարներից մեկի զորամասում մի նույնասեռական զինվոր կար: Այդ մասին բոլորը գիտեին: Բուժզննումից հետո նրան (հրամանատարին) հարցրել են, թե ինչի մասին է նա մտածել, երբ հայերը բռնաբարել են իր զինվորին: Իրականում բոլորն էլ լավ գիտեին, որ այս տղան նույնասեռական է»:

Գերաժամկետային զինծառայողներին հրամանատարները հայտնել էին, որ նրանք կտեղափոխվեն սահմանից ոչ ավել, քան 100 կիլոմետր հեռավորության վրա գտվող զորամասեր, սակայն փոխարենը շատերին ազատեցին բանակից եւ չվճարեցին: Նրանց մեծ մասը տուն վերադարձավ բանակից հեռացածվածի խայտառակ անվամբ, ինչը էլ ավելի էր սաստկանում սեռական բռնության կասկածով բուժզննման հետ կապված լուրերի պատճառով:

«Մարզերում բոլորը գիտեն միմյանց, - ասում է զինծառայողը: - Բանակից ազատվելուց հետո ոչ ոք չի ուզում քեզ աշխատանք տալ: Ես այս ամենը ասում եմ, որովհետեւ մարդիկ մեզ (զինծառայողներին) այլեւս չեն վստահում: 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո մարդիկ մեծ հոգածությամբ էին վերաբերվում, իսկ հիմա նրանք նույնիսկ տեսնել մեզ չեն ուզում»:

Անանուն մնալու ցանկություն հայտնած տեղական իշխանության ներկայացուցչի խոսքով՝ դավաճանության մասին լուրերը արագ են տարածվում: «Պատկերացրեք, որ Դուք առավոտյան արթնանում եք եւ լսում, որ ձեր հարեւանները աշխատում են հայերի համար», - ասում է պաշտոնյան,- Դուք սկսում ես կասկածել բոլորին»: Տեղի բնակիչները սարսափի մեջ էին այդ պատմություններից: Մարդիկ, ում Դուք արդեն երկար ժամանակ գիտեք, մարդիկ, ում Դուք ամեն օր տեսնում եք, մեղադրվում են Հայաստանի հետ համագործակցության մեջ »:

Պաշտոնյան հայտարարեց, որ զինվորներից բացի ձերբակալվել էին նաեւ հովիվներ, տաքսու վարորդներ եւ նույնիսկ մարմնավաճառներ: Նրանցից ոմանք դեռ պահվում են կալանքի տակ եւ զինվորների հետ միասին սպասում դավաճանության մեղադրանքով դատավարությանը:

Պաշտոնյան նաեւ հայտնեց, որ Աղդամի շրջանի Չյամյանլի գյուղի հովվին ձերբակալել էին, քանի որ նա իբր օգնում էր հայերին Ադրբեջանի ռազմական հաղորդակցման ցանցեր մուտք ստանալու գործում: Քննիչները պնդում են, որ նրա տանը հայտնաբերվել է 10.000 դոլար:

Ինչպես հայտնել են, ձերբակալվել են նաեւ նույն գյուղի հեքիմը, իր եղբայրն ու եղբոր դուստրը: Ըստ ստացված տեղեկության՝ հայ հետախուզության հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալվել է զինծառայողներից մեկի ընկերուհին: Պաշտոնյայի խոսքերով՝ քննիչները հայտարարել են, որ փողեր, ճակատային գծի քարտեզներ, վարչական եւ ռազմավարական օբյեկտների նկարներ են գտել, ինչպես նաեւ՝ ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե որտեղ են բնակվում խաղաղ բնակիչները:

«Շատերը ձերբակալվեցին: Ձերբակալվածներից մեկին ծեծելով մահվան հասցրեցին: Դավաճանության մեջ մեղադրվող Մեհման Հուսեյնովի դին հարազատները ցանկանում էր թաղել Ջամիլլի գյուղում՝ հոր գերեզմանի կողքին, սակայն համագյուղացիները դեմ էին, եւ նրան թաղեցին գերեզմանոցից դուրս», - Տերտերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմեց սեփական անվտանգության նկատառումներով անանուն մնալ ցանկացող Տերտերի շրջանի գործադիր իշխանության աշխատակիցը:

Փոքր բիզնեսի բոլոր սեփականատերերը հարցաքննվել են: Աշխատանքի նպատակով շրջան եկած մարդկանց հրամայեցին վերադառնալ իրենց քաղաքներ: Զորամասերի մոտակայքում գտնվող բոլոր սրճարանները եւ խանութները փակվեցին եւ քանդվեցին գործադիր իշխանության հրամանով:

 NEWS.am

website by Sargssyan