1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 հունվարի 2019թ., 00:00
Լուսին ուղարկված բամբակի ու կարտոֆիլի սերմերը ծիլ են տվել «Դու ինչո՞ւ բեղ չունես». Էրդողանի հարցն անակնկալի է բերել քաղաքապետի թեկնածուին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ Կարբի համայնքում ԱԺ-ում չկարողացան քվեարկություն կազմակերպել եւ անցան ձեռքով քվեարկության Տղամարդուն խոշտանգել են ամուսնացած կնոջ հետ նամակագրության համար Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են. Արմեն Սարգսյանը՝ ԱՄԷ պետնախարարին Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Էրդողանը մտադիր է հանդիպել Պուտինին հունվարի 23-ին Մոսկվայում հայերեն խոսող թութակը զարմացրել է ռուս թռչնաբաններին Մոսկովյան մետրոյի ճյուղերից մեկը հեղեղվել է (Տեսանյութ) Երբ օդաչուն ուշանում է աշխատանքից, խցիկ է մտնում օդանավի պատուհանից (տեսանյութ, լուսանկարներ) Լոռու մարզի դատախազի տնից գողության փորձ կատարելու համար մեղադրվողներից 2-ը դատարանից դիմել են փախուստի Նոր «քարավան» է ուղևորվել դեպի Միացյալ Նահանգներ (լուսանկարներ) Տղամարդը յուրահատուկ կերպով է նշել սիրելի շան ծննդյան տարեդարձը (լուսանկարներ) Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ․ Հայկ Մարության (տեսանյութ) Ֆանտոմասը հափշտակել է վարկային կազմակերպության դրամարկղի ողջ գումարը Երբ և որտեղ է Պուտինը կանխիկ գումար ծախսում Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. Արցախի ԱԳՆ Ո՞նց կարելի է անընդհատ պահանջները խստացնել, իսկ պայմանները չբարելավել Մանկապատանեկան խորհրդարան Հյուսիսային Կորեան շարունակում է գաղտնի զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը Նոր ԱԺ-ն կունենա 11 հանձնաժողով. Նախկինում այդ թիվը 9 էր. հայտնի են նոր հանձնաժողովների անունները ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Վահե Էնֆիաջյանը Տղերք, «դուխով» մանդատն ու կոմֆորտը ջրեցի՞ն ամեն ինչ․ Շարմազանով Որդուն Նիկոլ անվանած մարդը ԹԻՎ1-ի գործադիր տնօրենն է Գերմանիայում մահմեդականների համար «մզկիթի հարկ» կսահմանեն Թիվ1 կայքը փակվել է. խմբագիրը հաղորդում է տալիս հանցագործության մասին Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ Կարմիր բերետավորներ՝ էջմիածնում Բելգիայում եկեղեցուց գողացել են Միքելանջելոյի՝ ենթադրաբար 115 մլն դոլար արժողությամբ կտավը Իրանում անհաջողություն է կրել արբանյակի արձակումը «Դուք չե՛ք փակելու ճանապարհը, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք». Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայի մասնակիցներին Դպրոցի տնօրենը ստիպում է աշակերտներին համբուրել իր ձեռքը Թուրքմենստանի նախագահը նախարարների համար ընթերցել է իր բանաստեղծությունները (տեսանյութ) Երիտասարդ աղջիկը որոշել է դրամական տույժ գանձել շատ ուշ տուն եկող իր ընկերոջից Հանուն Գեներալի փրկության. Daily Mail-ը պատմել է արջին ատամնացավից փրկելու համար Մեծ Բրիտանիայից Հայաստան հասած բժշկի մասին (լուսանկարներ) Թուրքիայում վարորդին տուգանել են ուղղաթիռի հետ մրցելու համար. տուգանքը երկնքից եկավ (Տեսանյութ) Նոր պատգամավորները ցայտնոտի մեջ էին Ադրբեջանցի բանկիրի՝ 1,5 մլն դոլարանոց ադամանդյա մատանին առգրավվել է Լոնդոնում՝ «կեղտոտ փողերի» գործով հետաքննության շրջանակում Անկում է ապրում արդյունաբերությունը, նվազում են ներդրումները. Կարո Փայլան «Թռածը». Ինչու է Շմայսն ընտանիքով մշտական բնակության մեկնել ԱՄՆ Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. ՀՀ-ում ավելի քան 10 օր է՝ հեղուկ գազի դե­ֆիցիտ է Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում» Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին՝ անունը մաքրելու համար «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ինչ է նշված եղել անվավեր քվեաթերթիկի վրա Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցին նոր ռադիատորներ են նվիրել գողացվածի փոխարեն Մեղադրանքը չեմ ընդունում, որոշ գործիչներ «Մարտի 1»-ն օգտագործում են իրենց դավադիր նպատակների համար. Սեյրան Օհանյան Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ Ո՞մ թեկնածուն կհաղթի՝ Միրզոյանի՞, թե՞ Ավինյանի ՀՅԴ-ականները Փաշինյանի «ինադու» ընտրելու են Հրանտ Մարգարյանին Հունան Պողոսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Նիկոլ Փաշինյանի եվրոպական «պռավալը» ԱԺ-ում պաշտոնների բաժանմանը զուգահեռ լավ կլինի, որ մեկնումեկը խոսի այս թեմայով. Աշոտյան Նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման մասնակիցը գրավի դիմաց ազատ է արձակվել ՔԿՀ պետը մերժել է հայտնի ցմահ դատապարտյալի վաղաժամկետ ազատման դիմումը. «սպորտզալ չի իջել» Լատվիայի իշխանությունները միլիարդ եվրո արժողությամբ երկու տոննա կոկաին են բռնագրավել ԲԴՍՄ-զույգը իր կյանքից սովորական օր է ներկայացրել (Տեսանյութ) Չինաստանը Լուսնի վրայից նմուշներ հավաքելու համար զոնդ կօգտագործի Եվգենի Պլյուշչենկոյին վիրահատել են «Վարչապետն արդեն իսկ փորձում է ամբողջական վերահսկողության տակ պահել խորհրդարանի աշխատանքները» Օրինակ վերցրեք հայերից. Լեհաստանի նախկին դեսպանը՝ բելառուսներին «Մյուս անգամ, որ ես խոսում եմ, չմիջամտեք»․ Լեզվակռիվ Մարուքյանի և Միքայելյանի միջև Պատմամշակութային հուշարձանի փլուզումը կանխամտածված էր. Տիգրան Հեքեքյան Կոտայքի մարզում բախվել են բեռնատարն ու գնացքը Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Գդանսկի քաղաքապետը, որի վրա դանակով հարձակվել էին, մահացել է ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից Պատգամավորների մի մասը ֆեյսբուքում է, ոմանք էլ նամակագրությամբ են զբաղված (լուսանկարներ) «Ահա եւ վերջ»,- ասաց Գալուստ Սահակյանը կամ Լիլիթ Մակունցի մտքի թռիչքները Իրանում Boeing-707 օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի Աշակերտները գիտակցությունը կորցնելու աստիճան ծեծել են ուսուցչուհուն «Թուրքիան չի վախենում սպառնալիքներից». Չավուշօղլուն պատասխանել է Թրամփին Քիմ Քարդաշյանը ներկայացել է գրեթե մերկ (Լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը ԱԺ է եկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող երրորդ դատավորին պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Թուրքիայում անհանգստացել են Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Ասադի խոստումից Տավուշի մարզպետ կարող է նշանակվել Հայկ Չոբանյանը
Հարցում

ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի փոխարեն Հայաստանին իշխել, ԵՄ-ն առաջարկում է առևտրային հարաբերություններ. Ջերոմ Շելթնս

 

«Netherlands Institute for Multyparty Democracy» կազմակերպության Գիտելիքների զարգացման, երկխոսության հարցերով մասնագետ Ջերոմ Շելթնսի կարծիքով՝ Եվրամիությունը բավականին խելացի հավասարակշռություն է մտցնում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտի զարգացման հարցում օժանդակություն ցուցաբերելու և ներկայացնելու միջև:

Նա Tert.am-ի հետ զրույցում միևնույն ժամանակ նկատեց, որ Հայաստանը, Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր կնքելով, չպետք է պարտավորված իրեն զգա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ անելու հարցում, սակայն այնուամենայնիվ պետք է հաշվի առնի՝ Եվրամիության հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու խնդիր ունի:

«Իհարկե, կան շատ երկրներ, որոնք ասում են՝ ես չեմ ցանկանում ցանկացած միջամտություն իմ երկրի ներքին կյանքում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս պարագայում՝ Եվրամիությունը բավականին անկեղծ է, ասում է՝ լավ, բայց այդ պարագայում մենք չենք կարող միմյանց հետ առևտրային հարաբերություններ ունենալ: Եթե այս հարցի շուրջ երկու կողմերը համաձայնության են գալիս, շատ լավ է»,-նշեց նա:

Այս պարագայում փորձագետը նկատեց, որ արդեն երկրների պատասխանատվությանն է մնում, թե ինչպես են ցանկանում ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակում։ Եվրամիության դեպքում, ամեն ինչ պարզ է, նա կարող է պարզապես ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, խոսել դրա մասին, բայց դա պարտադրել չի ցանկանում:

Խոսելով համաձայնագրի իրագործման մասին՝ նա նկատեց, որ Եվրամիությունում սովորել են, որ երբ Բրյուսելը բանակցում է Երևանի հետ, հետո Հայաստանի իշխող կուսակցությունը կարող է իրականացնել բարեփոխումներ, որոնք աջակցություն չստանան հասարակության կողմից:

«Միջազգային համաձայնագրերում ձևակերպված են նպատակները, պայմանագրի առաքելությունը, տեսլականը ներկայացվում են, բայց թե ինչպես է դրանց հասնում ցանկացած երկիր, չի ներկայացվում»,- նշեց Ջերոմ Շելթնսը՝ նկատելով, որ շատ դեպքերում համաձայնագիրը թղթի վրա իրականացվում է, բայց իրական կյանքում փոփոխությունները շատ չեն:

Նա նկատեց, որ Եվրամիությունը բավականին նախագծեր է անում քաղաքացիական հասարակության շրջանում՝ ներկայացնելով, որ իրենք կնքել են համաձայնագիր, և հիմա արդեն վերջիններիս գործն է` հետևել համաձայնագրի իրագործմանը, որ համաձայնագիրն աշխատի հասարակության համար:

«Ես ասում եմ՝ քաղաքացիական հասարակությունը պետք է հետևողական լինի այս հարցում, բայց ոչ միայն նրանք ունեն այստեղ շահեր, իրականում այստեղ բիզնես ոլորտն էլ ունի շատ շահեր, և նրանց համար էլ է կարևոր, թե այդ բարեփոխումներն ինչպես կիրականանան, նրանց համար դրանք կաշխատե՞ն, թե ոչ,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում նկատելի է, որ իշխանությունները դեմ չեն, որ քաղաքացիական հասարակությունը այս հարցում իր ազդեցությունը մեծացնի,- օրինակ, Չինաստանում Եվրամիություն չի կարողանա փորձել քաղհասարակությանն այս հարցում աջակցել, քանի որ դրան երկրի ղեկավարությունը դեմ կլինի»:

Ջերոմ Շելթնսը, անդրադառնալով Հայաստանի կարգավիճակին, հնարավորություններին՝ ռուսական ազդեցություն գոտի լինելու և Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությանը, նշեց, որ իրականում Հայաստանը պետք է երկխոսի կողմերի հետ:

«Որքան շատ է երկխոսությունը, այնքան շատ է հասկացվածությունը: Շատ պարզ է, Դուք պետք է միշտ խոսեք բոլորի հետ: Խնդիրները չեն լուծվի առանց երկխոսելու»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ փոքր երկիր է՝ շրջապատված աշխարհաքաղաքական հսկաներով՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Եվրամիությունը, ԱՄՆ, որտեղ մեծ հայկական համայնք կա:

«Հայաստանն այլ ընտրության հնարավորություն չունի, քան բոլորի հետ, ովքեր իրեն ակնհայտ թշնամի չեն, բանակցելն է: Անգամ թշնամիների հետ պետք է երկխոսի: Այո, Դուք պետք է բանակցեք Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ Եվրամիությունն էլ ձեզ նույն բանը կասի: Եվրամիությունը չի ցանկանում Ռուսաստանի փոխարեն ինքը ձեզ իշխել: Եվրամիությունն առաջարկում է առևտրային հարաբերություններ, որովհետև ինքն էլ դրանից շահ ունի, և նա ունի նաև հնարավորություն ազդելու ժողովրդավարության զարգացման հարցում. ձեր ցանկությունն է՝ մերժե՞լ դրանք, թե ընդունել: Կարծում եմ՝ Հայաստանի համար շատ ավելի դրական կլինի Եվրոպային մոտ լինելը. հնարավոր է, որ Հայաստանի համար ավելի մեծ շուկա է Ռուսաստանը, բայց Եվրոպայի հետ հարաբերություն զարգացնելն էլ կարևոր է: Լավ է, որ դուք երկխոսում եք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ»,- ասաց նա:

website by Sargssyan