«Աղջիկդ դառնալու է իմ կինը» ասելու համար դանակահարել է 46-ամյա տղամարդու
Արգավանդում 46-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով նախաքննությունն ավարտվել է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կամո Պ.-ն օգոստոսի 9-ին գիշերն Արգավանդում դանակի առնվազն 7 հարված է հասցրել 46-ամյա Արմենին, երբ վերջինս ասել է. «Աղջիկդ դառնալու է իմ կինը, իսկ թոռդ ինձ պապա է ասելու»: Կամո Պ.-ն 46-ամյա տղամարդուն հասցրել է կյանքին սպառնացող վտանգ:
Կամո Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել:
Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 46-ամյա Արմեն Մ-ն 2017թ. օգոստոսի 9-ին ժամը 02:00-ի սահմաններում պարանոցի, դեմքի եւ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ: Տղամարդուն սրտի վիրահատությունից հետո պլաստիկ վիրաբույժները նաեւ կարել են տղամարդու ձեռքի, պարանոցի եւ շրթունքի պատռվածքները: Դեպքից ժամեր անց ոստիկանությունը հայտնաբերել եւ ձերբակալել էր դանակահարության մեջ կասկածվողին: