Գազի մատակարարման ձեռնարկությունում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ
Ավստրիայում գազի մատակարարման երկրի խոշոր ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ: Կարմիր Խաչի մամուլի ծառայության տվյալներով 18 մարդ է վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել այսօր Ավստրիայի արևելքում՝ Սլովակիայի հետ սահմանամերձ շրջանում: Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն: