1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հունվարի 2018թ., 00:00
Օրվա խաղերի անոնս Մխիթարյանի և Սանչեսի փոխանակման հարցում դեռ համաձայնություն չկա․ Մոուրինյո Գիտնականները 2017-ը պատմության երկրորդ ամենաշոգ տարի են ճանաչել Հանրահայտ ռեփեր Մաիտրեն Սուպեր Սաքոյի հետ կատարում է «Մի գնա» երգը (տեսանյութ) Շատ արագ արձագանք կամ ինչու են անտարբեր ՀՀ քաղաքացիները (Լուսանկարներ) Ո՞րն եք համարում այս շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը Հայտնի են Հայաստանի բարեկամ երկրները Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ Եվրամիությունը Հայաստանի քաղհասարակությանը 1.74 մլն եվրո է տրամադրում 5 նոր ծրագրի համար 2017-ի տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս. ֆինանսների նախարար Մինսկում ձերբակալվել են Վրաստանից երկու «օրենքով գող» Թուրքիան նոր պատերազմ սկսեց Սիրիայում Մեծ Բրիտանիայում բուժում են ինտերնետ կախվածությունը Կյանքի յոթ դաս, որոնք շատ ուշ ենք յուրացնում Իտալիայում կինն իր կատվին 30 հազար եվրո ժառանգություն է թողել Թրամփը նշել է՝ որն է աշխարհի ամենավտանգավոր երկիրը Վաճառքի են հանվել արքայազն Հարիի և նրա հարսնացուի տեսքով տիկնիկներ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում է Ջիգարխանյանի կինը լինել Գերմանիայում ադրբեջանցիների ընտանիքը պատանդ է վերցրել երկու մարդու «Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի է կառավարել Բրյուսելից». Պուչդեմոն Ռուսաստանի ՍԴ-ը հրաժարվեց քննել Նավալնու բողոքը ընտրությունների օրենքի դեմ Ութ արտահայտություն, որոնք տղամարդիկ անում են, երբ դավաճանում են Ուկրաինայի նախագահը հանգստացել է Մալդիվյան կղզիներում 500 հազար դոլարով (Տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ խոսքից չեն անցնում գործի ԱՄՆ պետքարտուղարությունը օրինականացնում է ԼՂ փաստաթղթերը. Բաքվի նոր հիստերիան Մոսկվա-Գյումրի օդանավում ՌԴ քաղաքացին վիճաբանություն է սկսել Հայ տղամարդը Ռուսաստանում միայնակ կանա՞նց է բռնաբարել Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում (լուսանկարներ) Մամեդյարովը համանախագահների առաջարկները կրեատիվ է անվանել Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ մերկ է ներկայացել Բրիտանացի պատգամավորը քնել է Brexit-ի շուրջ բանավեճի ժամանակ Ալեքսիս Օհանյանը՝ Սան Ֆրանցիսկոյում Սարոյան փողոցի մասին Քիմ Քարդաշյանը մանրամասներ է պատմել երրորդ երեխայի եւ փոխնակ մոր մասին Նոր Զելանդիայի վարչապետը հղի է Ուկրաինայում ոսկու խոշոր հանքավայր են հայտնաբերել Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը Փոլ Մերսոն. Մխիթարյանը սենսացիա կլինի Արսենալում Հայաստանի փողոցներում պետք է արտակարգ դրություն եւ պարետային ժամ մտցնել 1100 վարորդ դուրս է մնալու «գծերից» Հռոմի պապն իջել է մեքենայից՝ ձիուց ընկած ոստիկանին օգնելու համար (տեսանյութ) Հարբած ոստիկանները Porsche Cayenne-ով նախագահի նստավայրի մեջ են մխրճվել Կարո՞ղ է եւ ուզո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանը ձեռք բերել հասարակական լեգիտիմություն Australian Open-ի մրցախաղը դադարեցվել է խենթ երկրպագուի պատճառով Բուրյաթիայում դեռահասը կացնով ներխուժել է դպրոց և հրդեհել դասարանը. կան տուժածներ Լարսը փակ է. ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքորեն համաձայնել են ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան Եղանակը առաջիկա օրերին Արամ Հարությունյանը խնդիրների առաջ է կանգնել Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է Ոստիկանները երեկ «գրավել» են «Նորք»-ի հոգեբուժարանը Ի՞նչ է կատարվում «Արմավիր»-ի բանտում ԱԺ-ում փոփոխություններ են սպասվում Սամվել Ալեքսանյանը քրոջ ամուսնու համար նոր պաշտոն է գտել Մի բարձրաստիճան պաշտոնյա թունդ «քաշվել է» Սամվել Ալեքսանյանը վրեժ է լուծում գեներալ Մանվելից Ով է էներգետիկայի նախարարի հավանական թեկնածուն Միկրոալիքային վառարանները մարդկության համար սպառնալիք են Ջեմալ փաշայի թոռը կրկին դատարանի առաջ է կանգնել Նալբանդյանը Ադրբեջանին կոչ է արել հետեւել հրադադարին. Ինչ են քննարկել հանդիպման ժամանակ Մխիթարյանին դուրս շպրտեցին Մուրինիոյի ավտոբուսից (Ծաղրանկար) Կարճ հրահանգների ցանկ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար Ադրբեջանցի հաքերներն ակտիվացել են Human Rights Watch-ը քննադատել է Ադրբեջանին Անաստասիա Վոլոչկովան Մալդիվներում նոր փոխադրամիջոց է փորձարկել եւ նոր շպագատ ցուցադրել Ինչն ամենից շատ չի սիրում Պուտինը ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է Ինչ քրգործի շրջանակում է ձերբակալվել «Ալավերդցի Վահագնը» Human Rights Watch-ը Հայաստանի մասին․ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել Պոգբային եւ մեկնել Մինո Ռայոլայի հետ «Դերասանուհիներն իրենք են պրոդյուսերների անկողնում հայտնվում, իսկ հետո մեղադրում նրանց սեռական ոտնձգությունների մեջ». Բրիջիտ Բարդո Մտահոգ ենք ԼՂ հակամարտության տևականությամբ․ Ջ. Լաքոտ BuzzFeed-ի փորձարկումը. օտարերկրացիներն առաջին անգամ համտեսում են հայկական ավանդական ուտեստները (տեսանյութ) «Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» խաղի բրիտանական տարբերակի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին հարց է հնչել Բաշկիրյան կրքեր. պատգամավորը կրակել է հայերի վրա եւ սպառնացել, իսկ հետո հարձակման համար մեղադրել հենց նրանց Ծեծկռտուք՝ Թբիլիսիում ադրբեջանցիներին պատկանող ռեստորանում «Այցելել եմ երկրի տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանական բաժանմունք...».Ադրբեջանից հեռացած ռուս գիտնականի հեգնական գրառումը Փոքրիկ ավանակն իրեն շան պես է պահում (լուսանկարներ, տեսանյութ) Ֆիլ Նեւիլ․ Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ձեռքբերում կլինի «Արսենալի» համար
Հարցում

Հայաստանը տորթ չէ, որը բոլորն ուզում են համտեսել. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի եւ Եվրոպական Միության (ԵՄ) միջեւ համաձայնագրի ստորագրումը պատմական իրադարձություն է: Այս մասին դեկտեմբերի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ համաձայնագիրը եզակի է իր տեսակի մեջ: «Սա միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է ԵՏՄ անդամ պետության հետ: Համաձայնության կարեւորությունն ու հետաքրքրությունն այն է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հատուկ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ», - ասաց դեսպանը՝ շեշտելով, որ Հայաստանի եվրոպական էությունը կասկածներ չի հարուցում, եւ, բնականաբար, յուրաքանչյուր երկիր պետք է ինքն ընտրի իր արժեքային համակարգը:

«Սակայն պայմանագրի առանձնահատկությունը հենց այն է, որ այն նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար», - ասաց Ջոնաթան Լաքոտը: Դեսպանը հիշեցրեց, որ համաձայնագիրը համապարփակ փաստաթուղթ է, որը ընդհանուր դրույթներից զատ հնարավորություն է տալիս զարգացնել համագործակցությունը կոնկրետ ոլորտներում. «Այսինքն, Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներից հետո օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին եւ հնարավորություն տա մասնակցելու համաեվրոպական ծրագրերին: Դա միանգամից նկատելի չի լինի: Կարեւոր է, որպեսզի բարեփոխումները համապատասխանեն ստանդարտներին եւ արդյունքում առեւտրատնտեսական հարաբերությունները սերտանան: Հայաստանի համար սա շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ բարեփոխումները նշանակում են հնարավորինս մոտեցում Եվրոպայի նորմերին: Հենց այս հարցերն են քննարկվել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Եվ բոլոր կողմերը գիտակցում են բարեփոխումների կարեւորությունը»:

Դեսպանը նշեց, որ փաստաթղթի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ կարեւոր օղակ տարածաշրջանում, կամուրջ՝ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Դեսպանը նաեւ ընդգծեց այն հետաքրքրությունը, որ ներկայացնում է իրանական շուկան: «Մեր պատկերացմամբ՝ Հայաստանի այս «երկակի» անդամակցությունը ունի հատուկ կարեւորություն. մեկը ամրապնդում է մյուսը», - ասաց դեսպանը:

Պատասխանելով Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության մասին հարցին՝ դեսպանը նկատեց, որ բոլորը շատ լավ տեղեկացված են հայկական շուկայում Ռուսաստանի ներկայացվածության մասին. «Հայաստանը տորթ չէ, որը բոլորն ուզում են համտեսել: Բոլոր ֆրանսիական ընկերությունները քաջ գիտակցում են, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է»:

 

website by Sargssyan