Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններից հետո իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններից հետո իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանն իր համար նոր թիմ է ձեւավորում եւ որոշել է վարչական ղեկավարներ նշանակել իր մարդկանց՝ 18 գյուղապետերից վերանշանակելով մեկ-երկուսին:
Հակոբ Ավետյանի որոշումների վրա չեն կարողանում ազդել ո՛չ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ո՛չ էլ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Լոքյանն անձամբ է հանդիպել Ավետյանին՝ կոչ անելով հենց նախկին գյուղապետերին նշանակել որպես վարչական ղեկավարներ, սակայն Ավետյանը մերժել է նախարարին:
Ավետյանի թիկունքին ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանն է, որը ՌԴ-ից ղեկավարում է նորընտիր համայնքապետին՝ նրան մարզի իշխանությունների դեմ հանելով, նաեւ տեղաբնակների ու Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում վերաբնակեցվածների միջեւ սեպ խրելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում