Սահակաշվիլին կրկին ազատության մեջ է
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Կիեւի Պեչերսկի շրջանի դատարանը մերժել է դատախազությանը Միխայիլ Սաակաշվիլու համար շուրջօրյա կալանքի տեսքով խափանման միջոցի ընտրության հարցում, հաղորդում է Ուկրաինայի 112 հեռուստաալիքը: Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 14-ին:
Պաշտապանական կողմը պահանջում էր Սաակաշվիլին ազատ արձակվել դատական նիստերի դահլիճից, այդ թվում` գրավով: Դատավարության ավարտին Սահակաշվիլին ազատ է արձակվել:
«Նրանք ուզում էին թաքցնել ինձ ժողովրդից, իսկ ժողովրդին՝ ինձանից: Հակառակը ստացվեց: Դատավորը համարձակ է: Այժմ նրան կնեղեն: Բայց նրանց համակարգն արդեն փլուզվում է: Իմ հետագա գործողությունները այն են, ինչ նախկինում արել եմ `այլ քաղաքական ուժերի հետ համախմբել, մենք առճակատման կարիք չունենք», - ասել է նա:
Սաակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան եւ տեղափոխվել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ժամանակավոր կալանավայր: