Երևանի կենտրոնում վրաերթի է ենթարկվել ԱՄՆ-ի քաղաքացի
Shamshyan.com-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Երևանում ԱՄՆ քաղաքացուն վրաերթի ենթարկելու փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ԱՄՆ քաղաքացի՝ 18-ամյա Կիռա Բրաունին։ Վարդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, վիրավորը կոտրվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում