Մանհեթենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել
Նյու-Յորքի ոստիկանության տեղեկություններով, մի քանի մարդ է վիրավորվել Մանհեթենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ըստ Reuters-ի, միջադեպից հետո մեկ մարդ ձերբակալվել է: Ոստիկանությունն առայժմ որևէ մանրամասն չի հաղորդում: Հայտնի է միայն, որ պայթյունը տեղի է ունեցել Նյու-Յորքի ամենամարդաշատ շրջաններից մեկում` Թայմզ Սքվերից քիչ հեռու գտնվող ավտոկայանի տարածքում: