Սաակաշվիլին խոստացել է ցույց տալ, թե ինչպես է մեռնում նախագահը․ Ես սոված կմնամ մինչեւ վերջ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստացել է շարունակել հացադուլը, եթե նրան հետ տանեն բանտ։ Այս մասին հաղորդում է «Ոիկրաինսկայա պրավդա»-ն։
«Ես չեմ վախենում։ Ես ցույց եմ տվել, թե ինչպես կարող է աշխատել նախագահը եւ ցույց կտամ՝ ինչպես կարող է մեռնել նախագահը։ Եթե նրանք ինձ հետ տանեն բանտ, ես մինչեւ վերջ սոված կմնամ։ Բայց բոլորը կիմանան՝ ինչպես կազմակերպվեց այդ սպանությունը»,-ասել է նա։
Նա ընդգծել է, որ այն, ինչով կարող են սպանել իրեն, «երբեք չի սպանի Ուկրաինայի ժողովրդին եւ ազատության նրանց ձգտումը։