ՌԴ-ում 2018-ին ավտոմեքենաների գների կտրուկ աճ է սպասվում
Ռուսաստանի Արդյունաբերության ու առեւտրի նախարարությունը կառավարությանն առաջարկել է 2018-ին 87-ից 125 տոկոսով բարձրացնել մարդատար մեքենաների մաշվածության վճարները: Դա կհանգեցնի ավտոմեքենաների գների բարձրացմանը՝ 10-ից 17 տոկոսով, գրում է «Կոմերսանտը»:
Պարբերականի աղբյուրները հաղորդել են, որ մեքենաների վճարները կավելանան՝ կապված դրանց շարժիչի հզորության հետ: Նշվում է, որ գերատեսչության պատրաստած փաստաթուղթն արդեն կառավարությունում է:
Ընդ որում, հայրենական արտադրողներին այդ բարձրացումը ծածուկ կփոխհատուցեն, հիմնական հարվածը կհասնի ներկրողներին: Նորամուծությունը կազդի նաեւ արտասահմանյան կոնցեռնների վրա, որոնք այլ երկրներ են արտահանում Ռուսաստանի գործարաններում հավաքված մեքենայի որոշ մասեր: