Ադրբեջանական ավիաընկերության աշխատակիցը Գերմանիա է հասել՝ թաքնվելով ճամպրուկի մեջ (լուսանկար)
Ադրբեջանական ավիաընկերության աշխատակիցը փորձել է անօրինական ճանապարհով Գերմանիա տեղափոխվել՝ թաքնվելով բեռնափոխադրող օդանավի մեջ գտնվող ճամպրուկներից մեկում:
Ինչպես գրում է ադրբեջանական haqqin.az կայքը, տղամարդու մոտ առկա չեն եղել անձը հաստատող փաստաթղթեր և ուղեբեռ: Ավելի ուշ պարզվել է, որ 40-ամյա տղամարդն ադրբեջանական ավիաընկերության աշխատակից է:
Ֆրանկֆուրտ-Հան օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցին գերմանացի իրավապահներին բացատրել է, որ նման քայլի է դիմել «Գերմանիայում ավելի լավ կյանք գտնելու հույսով»:
Դաշնային ոստիկանությանը հանձնված ադրբեջանցու դեմ հարուցվել է քրեական գործ: