Տիմոշենկո․ Սահակաշվիլիին ձերբակալել է Պորոշենկոն
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է հենց նախագահ Պորոշենկոյի ցուցումով եւ հրահանգով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես հասկանում եմ, որ Միխահիլ Սահակաշվիլիին նստացրել է ոչ թե գլխավոր դատախազը կամ դատարանը, այլ ենց պորոշենկոն»,- հայտարարել է Տիմոշենկոն։
Նա Պորոշենկոյից պահանջել է վերացնել իր բոլոր հրահանգները եւ ազատ արձակել Սահակաշվիլիին։ «Մի խայտառակի Ուկրաինան»,- Պորոշենկոյին խորհուրդ է տվել Տիմոշենկոն։
Top-News.am