Սահակաշվիլին դիմել է իր կողմնակիցներին
Ուկրաինայում ձերբակալված Միխայիլ Սահակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արելկիրակի՝ դեկտեմբերի 10-ին դուրս գալ փողոց եւ մասնակցել բողոքի գործողություններին։
Սահակաշվիլին հայտարարությունը տարածել է փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկիի միջոցով։
«Հանցավոր իշխանություններն ինձ ձերբակալել են կեղծ մեղադրանքով»,- հայտարարել է Սահակաշվիլին։ Նրա խոսքերով,այսպես նրանք ցանկանում են վախեցնել ակտիվիստներին։
«Ոչնչից մի վախեցեք, համարձակ դուրս եկեք բողոքի գործողության եւ պահանջեք Պորոշենկոյի հրաժարականը»,- շեշտել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սահակաշվիլին ձերբակալվել է Լուգանսկի ոստիկանության նախկին պետի բնակարանում։
Top-News.am