Ժնեւում արգելել են փակ հագուստով ջրավազաններում լողալ
Ժնեւի իշխանությունները հրամանագիր են ստորագրել, ըստ որի քաղաքային ջրավազաններում արգելվում է լողալ փակ հագուստով, ինչպես նաեւ կիսամերկ: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Նոր կանոնը նշում է, որ լողազգեստները պետք է բաղկացած լինեն մեկ կամ երկու տարրերից, որոնք չպետք է ծնկից ցածր լինեն, երկար թեւեր ունենան, եւ չպետք է շրջազգեստ կամ զգեստ լինեն: Փաստորեն, սա նշանակում է, որ բուրկինիով կանանց այժմ արգելվում է այցելել Ժնեւի ջրաավազաններ:
Այս որոշումը արդեն տեղի բնակիչների շրջանում դատապարտման ալիք է առաջացրել: Քրիստոնյա դեմոկրատ Ալայա Չեկեր Մանգեյտը մեկնաբանել է, որ «այս որոշումը կհանգեցնի շատ տարաձայնությունների» եւ կարող է ծայրահեղական գործողությունների առիթ հանդիսանալ: