Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հաղթել է երկու համաշխարհային պատերազմներում ու «ծնկի իջեցրել կոմունիզմը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ն է հաղթանակ տարել երկու համաշխարհային պատերազմներում, նաեւ ծնկի իջեցրել կոմունիզմը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այն ազգն ենք, որը փորել է Պանամայի ջրանցքը, հաղթել երկու համաշխարհային պատերազմներում, մարդուն ուղարկել Լուսին ու ծնկի իջեցրել կոմունիզմը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը ։