ՀԲ-ը 200 մլն դոլար վարկ կհատկացնի Արևմտյան Բալկաններում տնտեսական ինտեգրացիայի խթանմանը
Համաշխարհային բանկը 200 միլիոն դոլար վարկ կտրամադրի Արևմտյան Բալկաններում տնտեսական ինտեգրացիայի խթանման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանի երկրների առաջնորդները խոստացել են խորացնել կապերը Եվրամիության հետ: Այս մասին հայտարարվել է երեկ Սոֆիայում բարձր մակարդակի կոնֆերանսի ժամանակ:
«Դա միայն մեզնից է կախված՝ ցույց տալ, որ մեր տարածաշրջանի երկրները հեռանկար, այլ ոչ թե խնդիրներ են ստեղծում Եվրամիության համար», - ասել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Կոնֆերանսին մասնակցել են նաև Սերբիայի, Մակեդոնիայի, Ալբանիայի վարչապետները, Կոսովոյի և Չեռնոգորիայի նախագահները, Բոսնիա-Հերցոգովինայի առևտրի նախարարը:
«Մենք պատրաստ ենք ֆինանսավորել առևտրին և տրանսպորտին առնչվող նախագծերը՝ օգնելու այս երկրներին հաղթահարել բոլոր խոչընդոտները», - կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: